Մատչելիության հղումներ

Կլիմկին․ «Աշխատում ենք բոլոր հնարավոր ձևաչափերով»


Մինսկ, 12-ը փետրվարի, 2015թ․
Մինսկ, 12-ը փետրվարի, 2015թ․

Մինսկում ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված «նորմանդյան քառյակի» երկրների ղեկավարների երեկ երեկոյան մեկնարկած բանակցությունները շարունակվում են՝ չնայած քիչ առաջ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը հաղորդել էր դրանց ավարտի մասին:

«Մենք շարունակում ենք աշխատել, աշխատում ենք անընդհատ՝ բոլոր հնարավոր ձևաչափերով», - այսպես է պատասխանել Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը «Նովոստի»-ի հարցին՝ շարունակվո՞ւմ է արդյոք հանդիպումը «նորմանդյան ձևաչափով»:

Բանակցությունների արդյունքներով սպասվում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի կողմից Դոնբասում հակամարտության կարգավորմանն ուղղված փաստաթղթի ստորագրում:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է բանակցություններում Ռուսաստանի առաջ քաշած մի շարք պայմանների «անընդունելիության» մասին:

Այդուհանդերձ, լրատվամիջոցները հաղորդում են նաև, թե Մինսկում պատրաստվող փաստաթուղթը ենթադրում է Դոնբասում հրադադարի հաստատում փետրվարի 14-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG