Մատչելիության հղումներ

Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանծմինդա - Լարս ճանապարհը փակ են


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիա գյուղի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները:

Լոռու մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում անձրև է, իսկ Մեղրիի ավտոճանապարհին և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG