Մատչելիության հղումներ

Ադրբեջանական բանակում կարող են պայմանագրային զինծառայողներ ծառայել


Ադրբեջանական զինուժի զորավարժություններ, արխիվ
Ադրբեջանական զինուժի զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանի կառավարությունը հաստատել է «Պայմանագրային զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, որի համաձայն Ադրբեջանի զինված ուժերում այսուհետ կարող են պայմանագրային ծառայության անցնել օտարերկրացիներ և առանց քաղաքացիության անձինք:

Ադրբեջանական զինված ուժերում ծառայության անցնելու համար պարտադիր պայման է ինքնությունը հաստատող փաստաթուղթը, կրթության մասին վկայագիրը, դիպլոմ կամ դրա պատճենը, ինչպես նաև լուսանկար: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այս օրենքը տարածվում է ինչպես արական, այնպես էլ իգական սեռի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG