Մատչելիության հղումներ

logo-print

Յուրի Վարդանյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարին


Լուսանկարը՝ Արտգործնախարարության

Լուսանկարը՝ Արտգործնախարարության

Այսօր Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև փորձի փոխանակման ծրագրերին:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Վրաստանի ֆինանսների նախարարն անդրադարձել է մոտ ապագայում Թբիլիսիում կայանալիք Միջազգային բանկերի ֆորումին, որին 60 երկրների շարքում մասնակցելու է նաև Հայաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG