Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ՍՈւ-24 է կործանվել


ՍՈւ-25 ռմբակոծիչը թռիչքի ժամանակ, արխիվ
ՍՈւ-25 ռմբակոծիչը թռիչքի ժամանակ, արխիվ

Վթարի է ենթարկվել Ռուսաստանի ռազմաօդային ուժերին պատկանող ՍՈւ-24 ռմբակոծիչ: Ինչպես հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, ինքնաթիռը կործանվել է Վոլգոգրադի մոտակայքում:

«Նախնական տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է «Մարինովկա» օդակայանի մոտակայքում: Օդանավում անձնակազմի երկու անդամներ են եղել, նրանց ճակատագիրն անհայտ է», - ուժային կառույցների անանուն պաշտոնյայի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Պաշտոնյան մանրամասնել է, որ ռմբակոծիչը ընկել է թռիչքուղուց 7 կիլոմետր հեռավորության վրա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանձնաժողով է ստեղծել ինքնաթիռի կործանման պատճառները ուսումնասիրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG