Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը փակում է Եմենում իր դեսպանատունը


Եմեն - Ապստամբները հսկիչ անցակետ են հաստատել դեպի նախագահական նստավայր տանող ճանապարհին, Սանա, 20-ը հունվարի, 2015թ․

Եմեն - Ապստամբները հսկիչ անցակետ են հաստատել դեպի նախագահական նստավայր տանող ճանապարհին, Սանա, 20-ը հունվարի, 2015թ․

Արևմտյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Միացյալ Նահանգները փակում է Եմենում իր դեսպանատունը՝ այդ երկրում լարված իրավիճակի պատճառով։

Հիշեցնենք՝ հունվարի 20-ին շիաներից կազմված «Հութի» խմբավորման ապստամբները մայրաքաղաք Սանայում գրավեցին երկրի նախագահի նստավայրը, արդյունքում՝ նախագահ Աբեդ Ռաբո Մանսուր Հադին ու նրա կառավարությունը հրաժարական տվեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG