Մատչելիության հղումներ

Ավագ լեյտենանտի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահության ժամանակ զինծառայող Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ։

Քրեական գործի նյութերի համաձայն՝ երեկ ժամը 19:55-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել և մահացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը:

Դեպքի առթիվ Քնչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեպքի բոլոր մանրամասները։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG