Մատչելիության հղումներ

logo-print

Սենատի հանձնաժողովը հավանություն տվեց Պենտագոնի նոր ղեկավարի թեկնածությանը


Էշթոն Քարթերը Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 4-ը փետրվարի, 2015թ․

Էշթոն Քարթերը Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 4-ը փետրվարի, 2015թ․

Միացյալ Նահանգների Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը հաստատել է նախագահ Բարաք Օբամայի առաջադրած՝ Էշթոն Քարթերի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում։

Ակնկալվում է, որ այս շաբաթ Քարթերի թեկնածությունը քվեարկության կդրվի Սենատում։

Քարթերը 2011-13 թվականներին պաշտպանության փոխնախարարն էր։ Իր թեկնածության հաստատման դեպքում նա Պենտագոնի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Չաք Հեյգելին։

Ուկրաինային մահաբեր զենքի տրամադրման հարցում Քարթերը դրական դիրքորոշում է արտահայտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG