Մատչելիության հղումներ

Մինսկում այսօր նախատեսվում է Ուկրաինայի հարցով հանդիպումը

Ձախից՝ աջ․ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում են Միլանում, հոկտեմբեր, 2014թ․

Սպասվում է, որ Ուկրաինայի արևելքում ճգնաժամի հարցով այսօր Մինսկում կհանդիպեն Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդները։

Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պետրո Պորոշենկոյի հետ։

Սպիտակ տունը հայտնում է, որ Օբաման Պուտինին հորդորել է օգտվել Մինսկի խաղաղ բանակցությունների հնարավորությունից՝ հասնելու համար հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Նա զգուշացրել է, որ Ռուսաստանի վրա թանկ կնստի, եթե Մոսկվան շարունակի զորք և զենք ուղարկել Ուկրաինայի արևելք, որտեղ հակամարտությունը ավելի քան 5 հազար 300 մարդու կյանք է խլել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG