Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ զինծառայողը հենակետում մահացու վիրավորվել է


Լեռնային Ղարաբաղի ՊԲ զինծառայողը դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի ՊԲ զինծառայողը դիրքերում, արխիվ

Երեկ ժամը 19:55-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել 24-ամյա զինծառայող Տիգրան Սամվելի Սիմոնյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG