Մատչելիության հղումներ

Սիրիայում կռվելու կասկածանքով հերթական ադրբեջանցին է ձերբակալվել


Սիրիա - Ապստամբ զինյալը Հալեպի արվարձաններից մեկում, փետրվար, 2015թ․
Սիրիա - Ապստամբ զինյալը Հալեպի արվարձաններից մեկում, փետրվար, 2015թ․

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների իրականացրած գործողության արդյունքում ձերբակալվել է երկրի քաղաքացի, Զարդաբադի շրջանի 20-ամյա բնակիչ Ռովշան Միքաիլովը: APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա կասկածվում է Սիրիայում մարտերին մասնակցելու մեջ:

Միքաիլովին մեղադրանք է առաջադրվել օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների և խմբերի ստեղծման հատկանիշներով:

Նույն աղբյուրը հիշեցնում է, որ սիրիական զինված հակամարտությանը մասնակցելու կասկածանքով Ադրբեջանում ավելի վաղ 26 մարդ էր ձերբակալվել:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Սիրիայում կառավարական զորքերի և ապստամբների միջև մարտերում վերջիններիս կողմից կռվող հարյուրավոր ադրբեջանցիներ են զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG