Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ ներկայացուցչի հետ


Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ի

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը այսօր հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։

«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության և Արցախի միջև համագործակցության հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։ Կարեն Միրզոյանը կարևորել է Արցախ ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը և հրավիրել Հերբերտ Զալբերին իր մանդատի շրջանակներում այցելել ԼՂՀ՝ տեղում ծանոթանալու առկա իրողություններին», - ասված է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Ըստ նույն աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին, կողմերը երկուստեք կարևորել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և դրանց օժանդակելու անհրաժեշտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG