Մատչելիության հղումներ

logo-print

Սպաների հետ դասընթաց Պաշտպանության նախարարությունում


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով մինչև ապրիլի 1-ը Զինված ուժերի սպաների հետ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կանցկացվի ռազմական ղեկավարում մասնագիտությամբ դասընթաց:

Երեկ մեկնարկած դասընթացը ղեկավարում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ռազմական ղեկավարում մասնագիտությամբ դասընթացի մասնակիցները քննարկելու են հետևյալ թեմաները` ժամանակակից և հիբրիդային պատերազմների բնույթը, օպերատիվ արվեստ, ազգային անվտանգություն, ռազմարվեստի պատմություն` օպերացիաների վերլուծություն:

Հավաքում ներգրավված են Հայաստանի պաշտպանության նախարարության, Զինված ուժերի, ԶՈւ գլխավոր շտաբի վարչությունների, առանձին բաժինների և բանակային զորամիավորումների ղեկավար կազմերի ներկայացուցիչներ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG