Մատչելիության հղումներ

logo-print

Արտակ Խաչատրյանը տուժող է ճանաչվել


Արտակ Խաչատրյանը Երևանում ՓՄՁ ներկայացուցիչների բողոքի ցույցի ժամանակ, 29-ը հունվարի, 2015թ․

Արտակ Խաչատրյանը Երևանում ՓՄՁ ներկայացուցիչների բողոքի ցույցի ժամանակ, 29-ը հունվարի, 2015թ․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, օրեր առաջ անհայտ անձանց կողմից առևանգված և ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանը ճանաչվել է որպես տուժող։

Քննիչն այցելել է բժշկական կենտրոն՝ նրան որպես տուժող հարցաքննելու համար, ասված է Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

«Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին պարզել՝ «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքում, որտեղից Խաչատրյանին առևանգել են, տեսանկարահանող սարքեր կա՞ն, թե՞՝ ոչ, իսկ հայտնաբերելու դեպքում վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել տեսագրությունները», - փոխանցում է Քննչական կոմիտեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG