Մատչելիության հղումներ

Օհանյանը Զալբերին է ներկայացրել իրավիճակը շփման գծում


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Շփման գծում տիրող իրավիճակն է ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Օհանյանը Եվրամիության պատվիրակի ուշադրությունն է հրավիրել տարեսկզբից ի վեր լարվածության կտրուկ աճի և միջազգային հանրության կողմից ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները զսպելու անհրաժեշտության վրա: Նախարարը նաև վերահաստատել է հակամարտող կողմերի միջև շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման կորևորությունը:

Մտահոգության հայտնելով առաջնագծում տեղի ունեցող պատահարների հաճախակիացման կապակցությամբ՝ Զալբերը, իր հերթին, նշել է, որ Եվրամիությունը ընդունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաջատար դերը և պատրաստ է հնարավորության սահմաններում ներդրում կատարել այս ձևաչափով բանակցային գործընթացում:

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը երկուշաբթի օրը Երևանում հանդիպել է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG