Մատչելիության հղումներ

Ադրբեջանը չի մասնակցի «Եվրանեսթ»-ի երևանյան նստաշրջանին


Կադր «Եվրանեսթ»-ի գովազդից
Կադր «Եվրանեսթ»-ի գովազդից

Ադրբեջանը չի մասնակցելու մարտի 16-18-ը Երևանում անցկացվելիք Եվրամիության Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին: Այդ մասին APA լրատվական գործակալությանը հայտնել է «Եվրանեսթ»-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը:

Սուլեյմանովը հիշեցրել է, որ ադրբեջանական պատվիրակությունը 2011-2014 թվականներին «Եվրանեսթ»-ի նստաշրջաններում և բյուրոյի նիստերում հետևողականորեն հանդես է եկել Հայաստանում Վեհաժողովի բյուրոյի և կոմիտեների նիստերի անցկացման, Վեհաժողովում Հայաստանի համանախագահության դեմ, և Երևանում «Եվրանեսթ»-ի լիագումար նստաշրջանի անցկացման որոշումը ընդունվել է իրենց բողոքներին հակառակ:

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարի պնդմամբ՝ «Եվրանեսթ»-ը, ինչպես և միջազգային այլ կազմակերպություններ, «Հայաստանը պահում է իր հովանոցի տակ, ջանում է ապահովագրել նրան պատժամիջոցներից», իսկ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Երևանում նստաշրջան անցկացնելու որոշմամբ «իրեն դրսևորել է որպես նման զառանցագին պնդումների քարոզչության մեքենա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG