Մատչելիության հղումներ

Պուտինը ուկրաինական ճգնաժամի համար մեղադրում է ԱՄՆ-ին և դաշնակիցներին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինական ճգնաժամի համար մեղադրել է Միացյալ Նահանգներին։ Այն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունների արդյունք է, հայտարարել է նա։

«Այս ճգնաժամը ռուսական կողմի պատճառով չի առաջացել, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները իրենց համարում էին «սառը պատերազմի» հաղթողներ՝ իրենց կամքը թելադրելով ամենուրեք», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը հայտարարել է, թե Ուկրաինայի իշխանությունների՝ երկրի արևելքում հակամարտությունը լուծելուն ուղղված քայլերը փակուղային են ու կբերեն մեծ վտանգների։ Ըստ նրա, իրավիճակի կայունացման համար կարևոր է, որ Կիևը դադարեցնի Դոնեցկում և Լուգանսկում ռազմական գործողությունները, ինչպես նաև հրաժարվի Դոնբասի տնտեսական շրջափակումից։

«Ուկրաինական ճգնաժամը լուծելու կարևորագույն պայման է կրակի դադարեցումը, Ուկրաինայի արևելքում այսպես կոչված հակաահաբեկչական և ըստ էության պատժիչ գործողությունների դադարեցումը», - ասել է Վլադիմիր Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG