Մատչելիության հղումներ

Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում, Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մերկասառույց է, փոխանցում է Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ գիշերվա ընթացքում տեղացած առատ ձյան, սաստիկ գետնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են դարձել Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից): Բուք է սկսվել Սարավանի լեռնանցքում, Ջերմուկի տարածաշրջանում, Քուչակից Վանաձոր տանող ավտոճանապարհին:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG