Մատչելիության հղումներ

logo-print

Գերմանիայի կանցլերն այս տարի կայցելի Վրաստան


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այս տարի այցելելու է Վրաստան, ժամկետները ճշգրտվում են, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով Գերմանիայում Վրաստանի դեսպան Լադո Չանտուրիային:

«Գերմանայի կանցլերը այս տարի կայցելի Վրաստան: Այն չի կարող գարնանը լինել, քանի որ Գերմանիան հյուրընկալելու է «մեծ յոթնյակի» գագաթաժողովը, բայց տարվա ընթացքում կանցլերի այցն անպայման տեղի կունենա», - ասել է դեսպանը:

Անգելա Մերկելը վերջին անգամ պաշտոնական այցով Վրաստան է այցելել 2008 թվականի օգոստոսի 17-ին: Այն ժամանկ, ռուս-վրացական կարճատև պատերազամի ավարտին, երբ իրավիճակը դեռ լարված էր, մի շարք առաջնորդներ այցելեցին Վրաստան, այդպիսով ցուցաբերելով իրենց աջակցությունը և համերաշխությունը Վրաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG