Մատչելիության հղումներ

Ծեծի ենթարկված ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին վիրահատեցին


ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանը «Շրջանառության հարկի» դեմ ակցիաներից մեկի ժամանակ, 26-ը հունվարի, 2015թ.

ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանը «Շրջանառության հարկի» դեմ ակցիաներից մեկի ժամանակ, 26-ը հունվարի, 2015թ.

Քիչ առաջ ավարտվեց երեկ ծեծի ենթարկված Արտակ խաչատրյանի քթի վիրահատությունը։ «Մալաթիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ռոբերտ Կուրղինյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ եղել է քթի ոսկորի կոտրվածք՝ տեղաշարժով, որը խանգարել է շնչառությանը։ Նրա խոսքով, վիրահատությունն անցել է «նորմալ և ընդհանուր հետազոտությունը ցույց է տվել, որ այլ օրգանների վնասվածքներ Խաչատրյանը չունի և մեկ շաբաթվա ընթացքում կարող է լիարժեք ապաքինվել»։

Նշենք, որ այս պահին գործով քննիչները հարցաքննում են նրա եղբորը՝ Արտյոմ Խաչատրյանին։

Երեկ ժամը 12:00-ի սահմաններում «Տաշիր» առևտրի կենտրոնի շրջակայքում սև հագուստով դիմակավորված ու զինված երեք անձինք առևանգել էին ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին, ով ակտիվորեն մասնակցում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառման դեմ ակցիաներին, և տարել անհայտ ուղղությամբ։ Խաչատրյանին գտել էին դեպքից մոտ հինգ ժամ անց, իր տան մոտ անգիտակից, ծեծված վիճակում։

Մանրամասներն՝ այսօր ավելի ուշ

Կարինե Սիմոնյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG