Մատչելիության հղումներ

Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության պետը հրաժարական է տվել


Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության պետ Հաքքան Ֆիդանը ուրբաթ օրը հրաժարական է տվել, որպեսզի մասնակցի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այսօր այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Պետական ծառայողները հունիսին կայանալիք ընտրություններին պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար պետք է մինչև փետրվարի 10-ը՝ ընտրություններից չորս ամիս առաջ, հրաժարվեն իրենց պաշտոններից:

Հաքքան Ֆիդանը Թուրքիայի ազդեցիկ գործիչներից մեկն է, նա Ազգային հետախուզության ծառայության ղեկավար էր նշանակվել 2010 թվականի մայիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG