Մատչելիության հղումներ

logo-print

Մերկելը համոզված չէ, որ Մոսկվայում անցկացված բանակցություններն արդյունավետ կլինեն


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համոզված չէ, որ Մոսկվայում անցկացված բանակցությունները արդյունավետ կլինեն: Այսօր Մյունխենում անցկացվող անվտանգության հարցերով միջազգային ամենամյա համաժողովում Մերկելը ասել է, թե դեռևս հստակություն չկա, բայց նշել է, որ իր, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի կարծիքով, իմաստ ուներ այդ հանդիպումը անցկացնել:

Երեկ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները Մոսկվայում շուրջ հինգ ժամ տևած հանդիպում են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ հայտարարության տեքստ են մշակում Մինսկի պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով: Պեսկովն ասել է, թե Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները նախատեսվում է ամփոփել փետրվարի 8-ին կայանալիք Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահների համատեղ հեռախոսազրույցի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG