Մատչելիության հղումներ

Հալեպի հայաշատ Նոր գյուղ շրջանը հրթիռակոծվում է, կան զոհեր


Հալեպի Նոր Գյուղ շրջանը երկու օր շարունակ հրթիռակոծման է ենթարկվում: Փետրվարի 7-ին կեսօրից հետո ընկած հրթիռների պատճառով հինգ քաղաքացի է զոհվել, որոնց մեկը՝ 1991-ին ծնված հալեպահայ Գոգո Գպճեյանն է, կան նաև տասնյակ վիրավորներ, «Ազատությանը» տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից:

Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր բախումներն այնտեղ չեն դադարում:

ՄԱԿ-ի տվյալներով`Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG