Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանը Մյունխենում հանդիպումներ է ունեցել իր մի շարք գործընկերների հետ


Փետրվարի 7-ին Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի, Եթովպիայի արտգործնախարար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսի, Նորվեգիայի արտգործնախարար Բորգե Բրենդեի, Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրիի, Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ:

Հայաստանի ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրությունների համաձայն, Էդվարդ Նալբանդյանը իր գործընկերների հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նալբանդյանը Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչին և Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրիին հրավիրել է այցելել Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG