Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ դեսպան․ Հայաստանի մասով մեր քաղաքականության նպատակը հստակ է


Փետրվարի 6-ին նորանշանակ դեսպան Ռիչարդ Մ. Միլս կրտսերը Վաշինգտոնում երդում է տվել ծառայելու Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան:

«Հայաստանի մասով մեր քաղաքականության նպատակը հստակ է. ազատ ու բարեկեցիկ Հայաստան, որ խաղաղ համագոյակցում է հարևանների հետ», - իր երդմնակալության ժամանակ ասել է Ռիչարդ Միլսը, - «Այս նպատակին հասնելու հարցում իմ առաջնահերթ խնդիրն է աջակցել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման, տնտեսության ազատականացման և մի շարք գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ առևտրի ընդլայնման հարցերում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG