Մատչելիության հղումներ

ՊԲ․ Շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է 1200 անգամ


ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17000 կրակոց:

«Շաբաթվա ընթացքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են նաև պատժիչգործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը կրել է մարդկային և նյութական կորուստներ», - ասված է ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG