Մատչելիության հղումներ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամին դրամաշնորհային մրցույթներ անցկացնելու իրավասություն է վերապահվել


Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը գործընկեր կազմակերպություն ճանաչելու և նրան 2015 թվականի ընթացքում հաuարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավաuությունը վերապահելու մասին:

Նախագահի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն, որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեից Հայաuտանի Հանրապետության նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հաuարակական կազմակերպություններին որպեu դրամաշնորհներ հատկացնելու կարգի 5-րդ կետը և նկատի ունենալով որպեu գործընկեր կազմակերպություն հանդեu գալու՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համաձայնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG