Մատչելիության հղումներ

logo-print

Կմեկնարկի բրիտանական ֆիլմերի հերթական փառատոնը


Բրիտանական ֆիլմերի փառատոնին ընդառաջ հրավիրված ասուլիսը: 6-ը փետրվարի 2015 թ․

Բրիտանական ֆիլմերի փառատոնին ընդառաջ հրավիրված ասուլիսը: 6-ը փետրվարի 2015 թ․

Փետրվարի 14-ին կմեկնարկի Հայաստանում բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը, որն անցկացնում է Բրիտանական խորհուրդը:

Փառատոնին ընդառաջ հրավիրած ասուլիսում Հայաստանում Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը հայտնեց, որ փառատոնի հիմնական թեման սերն է, և հայ հանդիսատեսին ներկայացվելու են 2014 թվականին նկարահանված բրիտանական լագավույն ֆիլմերը:

Դեսպանն ասաց, որ փառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերում սիրո թեման դիտարկվում է տարբեր դրսևորումներով՝ հայրենիքի, բնության նկատմամբ, կամ, ասենք, ինչպես կարող է սերը բուժել, մարդուն օգնել իր նպատակին հասնելու ճանապարհին:

Քեթի Լիչն ասաց, որ փառատոնը բացելու են «Օսկար»-ի ութ անվանակարգերում առաջարդված «Նմանակման խաղ» ֆիլմով, ապա համառոտ ներկայացրեց ծրագրում ընդգրված մյուս ֆիլմերը:

Գեղարվեստական ֆիլմերից զատ, փառատոնի ընթացքում կցուցադրվի նաև Առաջին աշխարհամարտի մասին պատմող վավերագրական ֆիլմ:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը փոխանցեց, որ փառատոնը կընդգրկի նաև մարզերը․ - «Ամեն տարի փորձում ենք տարբեր մարզեր ընտրել: Այս տարի դա Դիլիջանն է, Արարատը և Արմավիրը: Որոշ քաղաքներում առաջին անգամ է անցկացվելու ֆիլմերի փառատոնը»:

Ընդհանուր առմամբ, կներկայացվի 7 ֆիլմ:

Արևիկ Սարիբեկյանը հիշեցրեց, որ փառատոնի շրջանակում ցուցադրություններն անվճար են:

«Փառատոնը բավական սիրված է դարձել հայ հանրության կողմից: Ես կարող եմ դա վստահորեն ասել: Մենք շատ ծրագրեր սկսում ենք, դադարեցնում ենք, շարունակում ենք․․․ բայց սա այն միջոցառումն է, որ Բրիտանական խորհրդի ստեղծման իսկ օրից մենք մինշտ անցկացրել ենք», - եզրափակեց Սարիբեկյանը:

XS
SM
MD
LG