Մատչելիության հղումներ

ԼՂ արտգործնախարարն ընդունել է «Երաժշտություն հանուն խաղաղության» նախագծի մասնակիցներին


Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության։
Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության։

Այսօր Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագծի մասնակիցներին։

Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, երաժիշտներն ասել են, որ հետկոնֆլիկտային գոտիներում բարեգործական համերգների ու վարպետության դասերի միջոցով իրենց ներդրումն են ունենում խաղաղության ամրապնդման գործում:

Կարեն Միրզոյանն իր հերթին նշել է, որ արվեստը չի ճանաչում սահմաններ և ընդգծել է քաղաքական ու կրոնական տարբեր հայացքների տեր մարդկանց համախմբմանն ուղղված նման նախագծերի կարևորությունը:

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործանախարությունը հորդորել էր երաժիշտներին չեղյալ հայտարարել փետրվարի 6-ին Ստեփանակերտում կայանալիք համերգը՝ նշելով, որ Ստեփանակերը Ադրբեջանի «գրավյալ տարածքն է», և այդ համերգով երաժիշտներն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում Ստեփանակերտից «բռնի տեղահանվածների» նկատմամբ։

Ադրբեջանը բազմիցս նշել է, որ «գրավյալ տարածքներ» այցելողների մուտքը Ադրբեջան արգելվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG