Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վարկ կտրամադրի Հայաստանին ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու համար


Հայկական ատոմակայանը Մեծամորում, արխիվ

Հայկական ատոմակայանը Մեծամորում, արխիվ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 5-ին ստորագրվել է ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի կառավարությանը վարկ տրամադրելու մասին համաձայնագիր:

Այս մասին տեղեկացնում է Կառավարության պաշտոնական կայքը:

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG