Մատչելիության հղումներ

Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում


Հայաստանի քննչական կոմիտե
Հայաստանի քննչական կոմիտե

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով, Հայկ Ավագյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Աղվան Հովսեփյանի մեկ այլ հրամանով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի նախկին պետ Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG