Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Ալիբեյլի գյուղում մի կին է վիրավորվել


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Ալիբեյլի գյուղում, փետրվար, 2014թ․
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Ալիբեյլի գյուղում, փետրվար, 2014թ․

Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում ձեռքի հրազենային վնասվածք է ստացել տեղի բնակչուհի Խաթիրա Ալիևան, այսօր հաղորդում է Haqqin.az ինտերնետային պարբերականը՝ վկայակոչելով Region TV հեռուստաալիքը:

Ալիևան տեղափոխվել է Թովուզի հիվանդանոց:

Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ կինը վիրավորվել է հայկական Զինված ուժերի կողմից գյուղի գնդակոծության հետևանքով:

Ըստ նույն աղբյուրների՝ գնդակոծությունը զգալի վնասներ է հասցրել գյուղի շինություններին:

Հայկական կողմը, մինչդեռ, հայտարարում է, որ երեկ ուշ երեկոյան ադրբեջանական զինուժն է սկսել գնդակոծել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը, ինչի հետևանքով զոհվել է գյուղի 61-ամյա բնակիչ Վանիկ Ղուկասյանը:

Օրերս էլ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել էր, որ ադրբեջանական զինուժը կրակում է սեփական գյուղերի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG