Մատչելիության հղումներ

Քրգործ՝ հակառակորդի կողմից զինծառայողի սպանության դեպքի առթիվ


Հայ դիրքապահը սահմանագոտում, արխիվ
Հայ դիրքապահը սահմանագոտում, արխիվ

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել հակառակորդի կողմից հայկական Զինված ուժերի շարքային զինծառայող Շեքսպիր Հակոբյանի սպանության դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով՝ «ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն»։

Շեքսպիր Հակոբյանը, հիշեցնենք, զոհվել է երեկ՝ մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG