Մատչելիության հղումներ

Յալթայում բացվեց Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի արձանախումբը


Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ելույթ է ունենում Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի արձանախմբի բացման արարողությանը, Յալթա, Ղրիմ, 5-ը փետրվարի, 2015թ․

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ելույթ է ունենում Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի արձանախմբի բացման արարողությանը, Յալթա, Ղրիմ, 5-ը փետրվարի, 2015թ․

Յալթայում երեկ ի վերջո բացվել է 1945 թվականի Յալթայի խորհրդաժողովի հիմնական դերակատարների՝ Ստալինի, Չերչիլի ու Ռուզվելտի 10-տոննանոց արձանախումբը, որի տեղադրումը բանավեճի առարկա էր դարձել տարբեր շրջանակներում։

Արձանախմբի բացման արարողությանը ներկա է եղել Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։

Արձանախմբի տեղադրմանը դեմ էին արտահայտվել Ղրիմի թաթարները՝ ասելով, որ եթե Ռուսաստանի իշխանություններն իսկապես դատապարտում են ստալինյան ռեժիմի հանցագործությունները, ապա պետք է հետ կանգնեն Ստալինի արձանը տեղադրելու «անբարո» որոշումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG