Մատչելիության հղումներ

Անօրինական միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստ՝ Երևանում


Երևանում այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ նիստին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի ներկայացուցիչները, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Միգրացիայի միջազգային կազմակերպության Մոսկվայի բյուրոյի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

«Օրակարգային հարցերի մանրամասն և առարկայական քննարկումից հետո ստորագրվեցին անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի երևանյան նիստի ամփոփիչ փաստաթղթերը»,- փոխանցում է Ոստիկանությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG