Մատչելիության հղումներ

ՊԲ․ Մարտական հենակետում հայ զինծառայող է զոհվել


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ադրբեջանական կողմը ինտենսիվ կերպով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, որի արդյունքում մարտական հենակետում հայ զինծառայող է զոհվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են համարժեք գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդը ևս կրել է կորուստներ:

«Փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, որի արդյունքում ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ․ ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը», - մասնավորապես ասված է ՊԲ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG