Մատչելիության հղումներ

Վրաստանում ՆԱՏՕ-ի մարզական կենտրոնի ստեղծումն «ուղղված չէ Ռուսաստանի դեմ»


ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայն ասել է, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի մարզական կենտրոնի ստեղծումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։

«Այդ կենտրոնը ոչ մի առնչություն չունի տարածաշրջանային անվտանգության հետ, և միայն ՆԱՏՕ-ին միանալու ցանկություն հայտնած Վրաստանի զինծառայողներին աջակցելու համար է»,- ասել է Ափաթուրայը։

Այս տարվա հունվարի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդեր Վերշբոուն այցելել է Վրաստան` կառուցվելիք մարզական կենտրոնի տեղը ընտրելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG