Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերյան վեհաժողովի որոշումների իրականացման հարցերն, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրները:

Հատուկ ուշադրության են արժանացել 2015 թվականին ՀԱՊԿ-ի շրջանակներում պլանավորված միջոցառումների կազմակերպման ու անցկացման խնդիրները, Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության և խաղաղապահությանը նվիրված ռազմավարական քաղաքական ֆորումի նախապատրաստման ընթացքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG