Մատչելիության հղումներ

logo-print

Խորհրդարանը հետաձգեց շրջանառության հարկի օրենքի վիճահարույց դրույթի կիրառումը


Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց դրույթի կիրառումը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու Կառավարության առաջարկը։ Օրինագիծն ընդունվեց ձայների 75 կողմ, 0 դեմ և19 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Հիշեցնենք՝ փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները պահանջում են փոփոխություններ կատարել «Շրջանառության հարկի մասին» օրենքի այն կետում, որով շրջանառության հարկ վճարողները պարտավոր են փաստաթղթավորել ապրանքներ ձեռք բերելու գործարքները:

Հովհաննես Մովսիսյան

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG