Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովը


ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում խորհրդաժողովում, Աբովյան, 5-ը փետրվարի, 2015թ․

ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում խորհրդաժողովում, Աբովյան, 5-ը փետրվարի, 2015թ․

Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն, հայտարարում է ԲՀԿ-ի առաջնորդը:

Աբովյանում քիչ առաջ մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած քաղաքական խորհրդաժողովը՝ երկրում ստեղծված քաղաքական և տնտեսական բարդ իրավիճակը քննարկելու համար:

Համաժողովի մեկնարկին Ծառուկյանը կրկին պնդեց, որ Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն, որը կազմված կլինի նոր մարդկանցից: Վերստին քննադատելով Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները, վերջին ամիսների ֆինանսական ցնցումներն ու դրանց՝ իշխանության արձագանքը, ԲՀԿ-ի առաջնորդը պնդեց՝ եռյակի առաջ քաշած 12 պահանջները մնում են ուժի մեջ:

«Եթե իշխանությունները մերժելու տարբերակն են ընտրում, ապա ժողովուրդը ունենում է մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, և եթե պետության զարագացումը, պետության անվտանգությունը պահանջում է իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի», - հայտարարեց Ծառուկյանը՝ հավելելով․ - «Ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանության դաշտում, սակայն քայլերի համար ժամկետը անսահմանափակ չէ»:

Հանրահավաքային ավելի քան եռամսյա դադարից հետո ԲՀԿ-ի առաջնորդը տեղեկացրեց, որ առաջիկայում կլինեն հանրահավաքներ մարզերում և Երևանում՝ առանց հստակ ժամկետներ նշելու:

Խորհրդաժողովին չեն մասնակցում իշխող Հանրապետական կուսակցությունը, քանի որ հրավիրված չէ, և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, որը հայտարարել է, որ նախընտրում է «Բարգավաճ Հայաստան»-ի հետ քննարկումներն անցկացնել երկկողմ և եռակողմ՝ ոչ իշխանական եռյակի, ձևաչափերում:

Առավել մանրամասն՝ այսօր ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG