Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ․ Ադրբեջանական զինուժը կրակել է սեփական գյուղերի ուղղությամբ


Հայկական բանակի զինծառայողները հսկում են Ադրբեջանի հետ սահմանը, արխիվ

Հայկական բանակի զինծառայողները հսկում են Ադրբեջանի հետ սահմանը, արխիվ

Ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է կատարել՝ կրակելով սեփական գյուղերի ուղղությամբ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Երեկ ժամը 22:40-ից սկսած Տավուշի մարզի Բաղանիս և Կոթի բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլը բնակավայրի ուղղությամբ վարվում է ինտենսիվ կրակ, հիմնականում լուսածրային փամփուշտներով», - փոխանցել է Հովհաննիսյանը։

Ավելի ուշ խոսնակը կրկին Ֆեյսբուքում գրեց, որ ադրբեջանական կողմը գիշերը շարունակել է կրակել իրենց Փարախլը և Ղուշչի Այրում գյուղերի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG