Մատչելիության հղումներ

Ուորլիք. Անցած տարի նախագահները կրճատել էին իրենց տարաձայնությունները


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների շփումների շարունակումը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար։

«Փաստն այն է, որ երկու նախագահներն էլ գիտեն՝ ինչ է անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար համապարփակ կարգավորում գտնելու համար։ Մենք գիտենք, որ անցած տարվա իրենց քննարկումներում նրանք մոտեցրել էին իրենց դիրքորոշումներ և կրճատել էին տարաձայնությունները։ Շատ կարևոր է, որ նրանք շարունակեն այդ քննարկումները, որովհետև այն, ինչին մենք հիմա ականատես ենք լինում տարածաշրջանում՝ բռնության աճը, ոչ մի երկրի կամ տարածաշրջանի ժողովրդի շահերից չի բխում»,- ասել է Ուորլիքը։

Ամերիկացի համանախագահի խոսքով՝ հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը նախագահների ունեցած տարաձայնությունների հաղթահարումն է։

«Մենք կաջակցենք նրանց այդ հարցում։ Մենք համապարփակ հանգուցալուծում ենք փնտրում։ Եվ որպես այս համապարփակ հանգուցալուծման մաս՝ մի շարք հարցեր կան, որ պետք է քննարկվեն մեր կողմից»,- ասել է Ուորլիքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG