Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում ստեղծված լարվածությամբ


Լուսանկարը՝ Արտգործնախարարության
Լուսանկարը՝ Արտգործնախարարության

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։

ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում վերջերս սրված իրադրության կապակցությամբ և վերահաստատել է ՀԱՊԿ անվերապահ աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

Հանդիպման ժամանակ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու Կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքական համադրման հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG