Մատչելիության հղումներ

ԱԺ պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ կմեկնի Ղարաբաղ


Առաջիկայում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ կմեկնի Լեռնային Ղարաբաղ։

Ղարաբաղ մեկնելու հիմնական նպատակը շաբաթ օրը Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» խափանված ավտոերթի և մասնակիցների ծեծի վերաբերյալ հնարավոր բոլոր կողմերի փաստարկները լսելն է՝ պատկերացում կազմելու համար, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը Ղարաբաղ տանող ճանապարհին։

Պատվիրակությունում ներկայացված կլինեն ԱԺ բոլոր խմբակցությունները, բացառությամբ Հայ ազգային կոնգրեսից։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը փոխանցեց, որ կատարվածի ողջ պատասխանատվությունը ընկնում է ԼՂ իշխանությունների վրա, հետևաբար իրենք գործադիր իշխանությունների, և ոչ թե օրենսդիրների քայլերի անհրաժեշտությունն են տեսնում այստեղ։

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG