Մատչելիության հղումներ

Ռադան Յանուկովիչին զրկեց նախագահի կոչումից


Ռուսաստան - Վիկտոր Յանուկովիչը պատրաստվում է ասուլիս տալ Դոնի Ռոստովում, 28-ը փետրվարի, 2014թ․
Ռուսաստան - Վիկտոր Յանուկովիչը պատրաստվում է ասուլիս տալ Դոնի Ռոստովում, 28-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր ընդունել է «Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի Նախագահի կոչումից զրկելու մասին» օրենք:

UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օրենքին կողմ են քվեարկել խորհրդարանի նիստին մասնակցող 313 պատգամավորներից 281-ը, այն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրը:

Օրենքին կից պարզաբանման մեջ ասված է, մասնավորապես, որ Գերագույն ռադայի 2014 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ արձանագրվել է Յանուկովիչի՝ սահմանադրական լիազորությունները կատարելուց հակասահմանադրական ձևով ինքնահեռացումը, և հաջորդ օրը դրանք դրվել են Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի վրա: «Փաստորեն, Ուկրաինայի Գերագույն ռադան արձանագրել է Վիկտոր Յանուկովիչի կողմից Ուկրաինայի նախագահի լիազորությունների ժամկետից շուտ դադարեցման փաստը», - ասված է փաստաթղթում:

Ռադան նշում է նաև, որ երկրի գործող օրենսդրությունը բացեր է պարունակում նախագահի լիազորությունների իրականացումից անձի ինքնահեռացման իրավական հետևանքների մասով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG