Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված գյուղացուն տեղափոխել են Երևան


Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լևոն Անդրեասյանին տեղափոխել են Երևան, «Ազատության»-ը փոխանցեցին Առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը «Ազատության»-ը տեղեկացրեց, որ Արդրեասյանն արդեն «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է.- «Վիճակը կայուն է, միջին ծանրության, ոսկրային լուրջ դեֆեկտներ ունի, մտավախություն կար, որ ոտքը կանդամահատվի, բայց՝ կպահպանվի»։

Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից վիրավորվել է Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ 85-ամյա Լևոն Հովակիմի Անդրեասյանը՝ նշելով, որ Անդրեասյանը գտնվում է Բերդի հոսպիտալում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG