Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ն պատրաստ է համագործակցել անհետ կորածների հարցով


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման համաձայնությունների իրագործման հնարավոր ուղիներն են քննարկվել Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի հետ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպման ընթացքում:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Տոնոյանն ընդգծել է, որ հայկական կողմը սկսած 1992 թվականից արդյունավետ կերպով համագործակցում է ԿԽՄԿ-ի հետ և նպատակադրված է շարունակել այդ աշխատանքը։

Էպրեխտը, իր հերթին, նշել է, որ լինելով չեզոք, անկողմնակալ և անկախ կազմակերպություն` ԿԽՄԿ-ն տարածաշրջանում իր առաջնահերթություններից է համարում ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած շուրջ 4500 անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը:

Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է Կարմիր Խաչի հովանու ներքո համագործակցել ադրբեջանական կողմի հետ անհետ կորածների տվյալների փոխանակման հարցում, որն ուղղված կլինի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իրագործմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG