Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ դիտորդներ․ Լուգանսկի շրջանը ռմբակոծվել է կասետային հրթիռներով


Ուկրաինա - ԵԱՀԿ դիտորդների ավտոմեքենաները Լուգանսկի շրջանում, 29-ը հունվարի, 2015թ․
Ուկրաինա - ԵԱՀԿ դիտորդների ավտոմեքենաները Լուգանսկի շրջանում, 29-ը հունվարի, 2015թ․

ԵԱՀԿ-ի դիտորդական խումբը հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում մարտական գործողությունների ժամանակ Լուգանսկի շրջաններից մեկը ռմբակոծվել է կասետային հրթիռներով։

ԵԱՀԿ-ի զեկույցում նշվում է, որ Արտեմովսկի շրջանի միահարկ տների վրա հայտնաբերվել են այնպիսի վնասվածքներ, որոնք բնորոշում են հենց կասետային ռումբը։

Բացի այդ, հայտնաբերվել են նաև «Սմերչ» հրթիռներ, որոնք, ըստ ԵԱՀԿ-ի դիտորդների, արձակվել են հյուսիս-արևմուտքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG