Մատչելիության հղումներ

Հորդանանը վրեժ լուծեց «Իսլամական պետություն»-ից


Հորդանանցի օդաչու Մուաթ ալ-Քասասբեն, ով մահապատժի է ենթարկվել ԻՊ-ի կողմից

Հորդանանցի օդաչու Մուաթ ալ-Քասասբեն, ով մահապատժի է ենթարկվել ԻՊ-ի կողմից

Հորդանանը այսօր վաղ առավոտյան մահապատժի է ենթարկել «Ալ-Ղաիդա»-ի ներկայացուցիչ իր երկու բանտարկյալներին՝ Սաջիդա ալ-Ռիշավին և Զիադ Քարբուլիին: CNN-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է երկրի կառավարության խոսնակը:

Դրանով իսկ Հորդանանը, ինչպես և խոստացել էր, վրեժ լուծեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սպանված օդաչու Մուաթ ալ-Քասասբեի համար:

Ալ-Ռիշավը 2005 թվականին Ամմանում տեղի ունեցած ահաբեկչության մասնակից է, որի արդյունքում զոհվել է մոտ 60 մարդ, Քարբուլին Իրաքում «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդի գլխավոր խորհրդականն է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG