Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը շարունակելու է Ուկրաինային ոչ մարտական օժանդակությունը


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքի

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքի

Միաժամանակ, ըստ Պետդեպարտամենտի խոսնակի, «որևէ տարբերակ երբեք չի հանվել քննարկումների սեղանից»:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ուկրաինայում կտրուկ աճել է զոհերի թիվը։

ՄԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ուկրաինայում վերջին օրերին սաստկացող ռազմական գործողությունները դառնում են «աղետալի»։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնի խոսքերով՝ Դոնեցկում և Լուգանսկում հասարակական տրանսպորտի կանգառները, տրանսպորտը, շուկաները, դպրոցները, հիվանդանոցներն ու մանկապարտեզները վերածվել են իսկական մարտադաշտի։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 5 հազար 35Օ-ի։

ԱՄՆ-ը շարունակում է Ուկրաինային ոչ մարտական օժանդակությունն ու տնտեսական աջակցությունը։ Ինչպես «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին է ասում, վերջին մի քանի ամիսներին Ուկրաինային հատկացված օժանդակության ծավալները հասել են 118 միլիոն դոլարի։

«Մենք պատրաստ ենք լսել մեր դաշնակիցների կարծիքը և դրանց հիման վրա քննարկել հետագա անելիքները։ Որևէ տարբերակ երբեք չի հանվել քննարկումների սեղանից։ Իսկ այս քաղաքականության փոփոխության մասին որևէ որոշում կարող է կայացնել միայն Անվտանգության խորհուրդը», - նշում է Փսաքին:

Այս շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին մեկնելու է Ուկրաինա։ Հարցին՝ արդյոք պատվիրակության կազմում լինելո՞ւ է պաշտպանության նախարարության որևէ ներկայացուցիչ, Ջեն Փսաքին պատասխանում է. - «Նման բոլոր պատվիրակությունների կազմում ընդգրկված է լինում պաշտպանության հարցերով որևէ պաշտոնյա ու փորձագետ, սակայն չեմ կարծում, որ այս այցի ընթացքում անցկացվեն պաշտպանական հարցերում փոփոխություն իրականացնելու շուրջ քննարկումներ»։

Ըստ Պետդեպարտամենտի խոսնակի՝ Ուկրաինան իրագործել է Մինսկի արձանագրություններով ստանձնած պարտավորությունները, և այժմ դրանք իրականացնելու հերթը Ռուսաստանինն է։ Ինչ վերաբերում է հակամարտության հետագա խորացման վտանգին և այդ դեպքում ԱՄՆ-ի քաղաքականության հնարավոր փոփոխությանը, նա ասում է, թե Միացյալ Նահանգները շարունակելու է ջանքերը, որ այս հակամարտությունը լուծվի դիվանագիտական եղանակներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG